
Տանը պահվող շները կարող են պաշտպանել երեխաներին փոշում առկա մանրէներից, որոնք կարող են ասթմայով հիվանդանալու պատճառ լինել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` այս բացահայտումը պատկանում է ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկոյի համալսարանի գիտնականներին:
Գիտնական Քեյ Ֆուջիմուրան նշել է, որ օդում կան մանրէներ, որոնք խիստ վտանգավոր են երեխաների համար և դրանց թափանցումը օրգանիզմ կարող է հիվանդությունների պատճառ դառնալ, որը կարող է հանգեցնել ասթմայի:
«Մանրէն հիմնականում ազդում է երեխաների ստորին շնչուղու վրա, և դրա համար պատվաստում գոյություն չունի»,- նշել է Ֆուջիմուրան:
Ավելի վաղ արված հետազոտության ժամանակ պարզվել էր, որ բոլոր այն բնակարաններում, որտեղ կան ընտանի կենդանիներ (շներ կամ կատուներ), այնտեղ մանրեների թիվն անհամեմատ քիչ է:
www.replik.am
Комментариев нет:
Отправить комментарий