09.08.2013

12 երեխա բռնաբարել են 9-ամյա աղջկա

  Կրասնոդարի երկրամասի ճամբարներից մեկում 12 երեխաներ բռնաբարել են 9-ամյա աղջկա: Դեպքը տեղի է ունեցել, երբ երեխաներին պառկեցրել են քնելու: Երեխաներն իրենց քաջագործությունները նկարահանել են: Դեպքը տեղի է ունեցել Անապա քաղաքի «Պրոմեթեյ» մանկական ճամբարում:
 9-ամյա տուժածը ճաշից հետո մտել է ննջասենյակ, որտեղ նրան են սպասել 12 տղա և աղջիկներ՝ 10-12 տարեկան հասակի: Նրանք բռնի ուժով իրենց մոտ են պահել աղջկան, մատիտով, գրիչներով, սանրով և այլ առարկաների միջոցով բռնաբարել նրան: Ճամբարի աշխատակիցները փորձել են տուժածի ծնողներին համոզել, որպեսզի նրանք աղմուկ չբարձրացնեն և չդիմեն ոստիկանություն: Երեխայի ծնողներն այժմ գտնվում են շոկային վիճակում:
 Հարուցվել է քրեական գործ «բռնաբարություն» հոդվածով:

Комментариев нет:

Отправить комментарий