13.08.2013

13-ամյա աղջնակի հետ սեռական հարաբերություն ունենալու համար մեղադրվող ՃՈ աշխատակցի ընկերը սոցցանցով է ծանոթացել նրա հետ

13-ամյա աղջնակի հետ սեռական հարաբերություն ունենալու համար մեղադրվող ՃՈ աշխատակցի ընկերը սոցցանցով է ծանոթացել նրա հետ
Սեւանի 13-ամյա բնակչուհուն բռնաբարելու գործով ձերբակալված Վարսեր գյուղի բնակիչ, Ճանապարհային ոստիկանության աշխատակից 24-ամյա Վահագն Հ.-ի եւ 25-ամյա Սասուն Ա.-ի  դեմ հարուցված քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (Բռնաբարություն մի խումբ անձանց կողմից անչափահասի նկատմամբ ) վերաորակվել է Քր.օր.-ի 141 հոդվածով`(18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ): Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին կալանավորված երիտասարդների հարազատները:
ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետը նախատեսում է 4-10 տարի ժամկետով ազատազրկում, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածը տուգանք 100-200-պատիկի չափով, կամ ազատազրկում` առավելագույնը 2 տարի ժամկետով:
Նրանց հարազատները պատմեցին, որ անչափահասի հետ Սասունն է ծանոթ եղել: Նրանք ծանոթացել են սոցցանցի միջոցով եւ հերթական ժամադրության ժամանակ  Վահագնն էլ է նրանց միացել: Հարազատները պնդում են, որ անչափահասի համաձայնությամբ են նրանք սեռական հարաբերություն ունեցել նրա հետ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 13-ամյա աղջնակին բռնաբարելու գործով ձերբակալվել են Վարսեր գյուղի բնակիչ, Ճանապարհային ոստիկանության աշխատակից 24-ամյա Վահագն Հ.-ն եւ 25-ամյա Սասուն Ա.-ն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել էր  ոստիկանությունից: Գործը փոխանցվել է ՀՔԾ: Վարսեր  գյուղի գյուղապետ  Զավեն Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, թե չգիտի իրականում ինչ է կատարվել, բայց դրական էր գնահատել երիտասարդներին: Սեւան քաղաքի մի բնակչուհի, օգոստոսի 4-ին, հաղորդում է տվել ոստիկանության Սեւանի բաժնում, որ դուստրը՝ 13-ամյա Հ.-ն, նույն օրը, ժամը 4.00-ի սահմաններում, դուրս է եկել տնից ու չի վերադարձել: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ոստիկանության Սեւանի բաժնի եւ ԱԳԲ ծառայողների համատեղ որոնողական գործողությունների շնորհիվ Հ.-ն հայտնաբերվել է Սեւան քաղաքի Սայաթ-Նովա-Նալբանդյան փողոցների խաչմերուկում ու ներկայացվել բաժին, որտեղ հայտնել է, որ այդ ժամանակահատվածում ինքը գտնվել է Կոտայքի մարզի Հանքավան գյուղում: Աղջկա դաստակին առկա էին քերծված վնասվածքներ, ինչի կապակցությամբ նա բանավոր հայտարարել էր, որ ինքն իրեն վնասել է ապակու կտորով, քանի որ վախեցել է մորից:

Комментариев нет:

Отправить комментарий