09.08.2013

Ավելի քան 200 հիվանդություններ տարածվում են սննդի միջոցով

Ավելի քան 200 հիվանդություններ տարածվում են սննդի միջոցով
Փաստեր՝ սննդամթերքի անվտանգության վերաբերյալ.
    
    
     1.Ավելի քան 200 հիվանդություններ տարածվում են սննդի միջոցով:
     Ամեն տարի միլիոնավոր մարդիկ հիվանդանում և շատերն էլ մահանում են ոչ անվտանգ սնունդ ուտելու հետևանքով: Ամեն տարի աղիքային խանգարումներից մահանում է մոտ 1.5 միլիոն երեխա, և այդ հիվանդությունների մեծ մասը հետևանք է վարակված սննդամթերքի կամ ջրի:
     Սննդի ճիշտ պատրաստումը կարող է կանխել սննդային ծագման շատ հիվանդություններ:
    
     2.Սննդամթերքի անվտանգության մեջ բոլոր օղակներն են կարևոր:
     Սննդամթերքի վարակում կարող է տեղի ունենալ ցանկացած օղակում՝ ֆերմաներից ու դաշտից մինչև մեր սեղանը: Շղթայի բոլոր օղակները՝ գյուղացիներն ու ֆերմերները, արտադրողները, գնորդներն ու պատրաստողները, պետք է քայլեր ձեռնարկեն սննդամթերքն անվտանգ պահելու ուղղությամբ: Ընդ որում, տնային պայմաններում սննդամթերքի անվտանգության պահպանումը նույնպես խիստ կարևոր է հիվանդությունների բռնկումներից խուսափելու համար: Քանի որ սովորաբար կանայք են պատասխանատու տնային տնտեսության վարման և կերակուրի պատրաստման համար, նրանք առաջնահերթ կարիք ունեն ծանոթացվելու սննդամթերքի անվտանգության պահպանման կանոններին:
    
     3. Հում և եփած սննդամթերքը միասին պահելը հանգեցնում է սննդային թունավորումների:
     Սննդամթերքը մատուցելիս կամ պահելուց առաջ համոզվեք, որ հում և եփած մսամթերքը կամ թռչնամիսը չեն շփվում միմյանց հետ: Պահպանեք հում և եփած սննդամթերքը առանձին-առանձին, ցանկալի է՝ հերմետիկ փաթեթավորված: Եփած մսեղեն մատուցելիս մի օգտագործեք հում մսի հետ շփված անլվա սպասք կամ կտրատման տախտակներ: Անլվա ափսեները լվացեք շատ տաք ջրով և օճառով: Այս դեպքում կխուսափեք սննդային թունավորումներից և աղիքային խանգարումներից:
    
     4.Կա սննդամթերքի անվտանգության պահպանման 5 հիմնական կանոն:
     Աշխարհի շատ երկրներ ընդունում են սննդամթերքի անվտանգության, առողջ սննդակարգի և ֆիզիկական ակտիվության կարևորությունը: Սննդամթերքի անվտագության պահպանման 5 հիմնական սկզբունքները հետևյալն են՝
     -մաքրության պահպանում,
     -հում և եփած սննդամթերքի անջատ պահում,
     -կերակուրի լավ եփում,
     -սննդամթերքի պահպանում պատշաճ ջերմաստիճանում,
     -անվտանգ ջրի և հումքի օգտագործում:
http://www.mamul.am/

Комментариев нет:

Отправить комментарий