09.08.2013

Ռուսաստանի 2013 թվականի ամենագեղեցիկ կանայք


«Ո՞ր երկրում են ապրում ամենասեքսուալ մարդիկ», - այս թեմայով վերջերս հարցում անցկացրել լրատվական CNN ալիքի պաշտոնական կայքը:
Ամերիկացիների կարծիքով, սմենասեքսուալ կանայք ապրում են հետեւյալ երկրներում՝ Իրլանդիա, Բրազիլիա, Շվեդիա, ԱՄՆ, Իսպանիա, Շոտլանդիա, Ֆրանսիա, Հունաստան, Պուերտո-Ռիկո, իսկ հինգերորդ պատվավոր տեղը գրավում է Ռուսաստանը:
Ահա հենց այս պատճառով էլ NEWS.am STYLE-ի լրագրողը փորձեզ գտնել այն գեղեցկուհիներին, որոնք հպարտությամբ կարող են կրել «2013թվականի ամենասեքսուալ ռուսաստանցի» տիտղոսը: Երեք ամենահեղինակավոր պարբերականները՝ Maxim, People եւ Forbes, ուսումնասիրելուց հետո կազմվեցգղեցկուհիների հետեւյալ ցուցակը.
5. Հինգերորդ տեղում է գտնվում 27-ամյա դերասանուհի Լիզա Բոյարսկայան: Հիմնականում Լիզան հայտնի է հանդիսատեսին «Ադմիրալ», «Ճակատագրի հեգնանքը», ֆիլմերի, ինչպես նաեւ «Շերլոք Հոլմսը» եւ«Գլուխներ որսողները» հեռուստասերիալների շնորհիվ: Նրա հաշվին արդեն 30 ավելին ֆիլմ կա, իսկ հետաքրքրությունների շրջանակը դերասանական կարիերայից շատ ավելի լայն է: Նրա երկրորդ կոչումը մոդելային բիզնեսն է:
4. Յուլիա Սնիգիրի կյանքը անհաջող էր դասավորվում: Դպրոցն ավարտելուց հետո աղջիկն իր ուժերը փորձեց գավառական դպրոցում՝ անգլերենի ուսուցչուհու դերում: Բայց մի օր Յուլիան որոշեց ամեն ինչ թողնել եւ Մոսկվան նվաճել: Այժմ նա ավարտում է Շչուկինյան թատերական ուսումնարանը: Բացի սիրողական թատրոնում, երաժշտական եւ գովազդային հոլովակներում կատարած փեքր դերերից նա արդեն հասցրել է գլխավոր դերերից մեկը խաղալ «Բնակեցված կղզին» նախագծում: Սնիգիրին նկարահանումների են հրավիրել նաեւ որոշ ռուսաստանյան նորաձեւության ամսագրեր:
3. Մարինա Շարապովայի գեղեցկությանը նախանձում են միլիոնավոր մարդիկ: ԲՆությունը այս օրիորդին պարգեւել է ոչ միայն փայլուն արտաքին տեսք, այլ նաեւ հիանալի ֆիզիկական տվյալներ եւ բարձր ինտելեկտուալ կարողություններ: Մարիան հանդիսանում է աշխարհի ամենահայտնի եւ հարուստ կին-մարզիկներից մեկը: Աղջկան բազում անգամ առաջարկել են ամենայն լրջությամբ մոդելային բիզնեսով զբաղվել, սակայն թեննիսը նրան համար ամենից թանկ է: Այնուամենայնիվ, կարիերան չի խանգարում գեղեցկուհուն փայլուն շապիկներով ամսագրերի ֆոտոխցիկների առջեւ դիրքեր ընդունել, եւ մենք այդ խենթանալու չափ սիրում ենք:

2. 2010 թվականին Ռուսաստանի ամենագեղեցիկ աղջիկն էր ճանաչվել Նատալյա Վոդյանովան: Կարիերայում այդ գեղեցկուհին արդեն հասել է խենթացնող բարձունքների: Նա այնպիսի նորաձեւության տների դեմքն է եղել, ինչպիսիք են Gucci, Chanel, Alexander McQueen եւ Christian Dior-ը: Նատալյային կարելի է միանգամայն հաստատակամ համարել համաշխարհային պոդիումին երբեեւէ եղած ամենահաջողակ ռուսաստանյան մոդելը: Երեք երեխաների մայր դառնալուց հետո իր հիմնական ժամանակը նա որոշել է բարեգործությանը նվիրել:


1. Եվ, վերջապես, առաջին պատվավոր տեղը պատկանում է սեքսուալ Իրինա Շեյքին: Այս տարվա ապրիլին Շեյքը ճանաչվել է «Ռուսաստանի ամենանորաձեւ կինը» HELLO! Ամսագրի վարկածով: Նահայտնվում է գրեթե բոլոր տղամարդկանց երազներում, նրան աստվածացնում են սկսնակ մոդելները եւ սիրում են կոլլեգաները: Նա հասցրել է նկարահանվել ամենահեղինակավոր սպորտային եւ նորաձեւության ամսագրերի համար, դառնալ համաշխարհային բրենդերի դեմք եւ այցելել աշխարհի բոլոր նորափեւ միջոցառումները: Գեղեցկուհու նկարահանումների ժամանակացույցը զբաղված է լինում մեկ տարվա կտրվածքով:
Գրիգոր Ավետիսյան

Комментариев нет:

Отправить комментарий