10.08.2013

Այս տարի մանկական թրաֆիքինգի 3 դեպք է արձանագրվել

Այս տարի մանկական թրաֆիքինգի 3 դեպք է արձանագրվել
Այս տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում արձանագրվել է մանկական թրաֆիքինգի 3 դեպք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։
Նա նշեց, որ երկու դեպք արձանագրվել է Էրեբունու վարչական տարածքում, մեկը` Վանաձորում: Նելլի Դուրյանի փոխանցմամբ` դեպքերից երկու կապված է ազգականի դրդմամբ մուրացկանությամբ զբաղվելու հետ, իսկ մեկը` անչափահասին պոռնկության մեջ ներգրավելու: Այս դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, ընթանում է քննություն:

Комментариев нет:

Отправить комментарий