09.08.2013

Իսպանիայում 47-հարկանի երկնաքեր են կառուցել, սակայն մոռացել են վերելակի մասին

Իսպանական Բերնիդորմ քաղաքում կառուցված երկնաքերը հարմար կլիներ բնակվելու համար, եթե այնտեղ վերելակ լիներ: Կառուցողները, հավանաբար, ինչ-որ բան բաց են թողել, որովհետև որոշ բնակարանների սեփականատերեր ստիպված են լինելու ոտքով բարձրանալ 47-րդ հարկ, գրում է vesti.ru-ն:

Intempo երկնաքերը պետք է խորհրդանշի քաղաքի բարգավաճումը, ֆինանսական ճգնաժամը հաջողությամբ հաղթահարելը։

Սակայն, ինչպես գրում են եվրոպական ԶԼՄ-ները, երկնաքերը, որը պետք է դառնար Եվրամիությունում ամենաբարձր բնակելի շենքը, դարձել է անշարժ գույքի շուկայի ճգնաժամի խորհրդանիշը:

Ի սկզբանե, նախատեսվում էր, որ շինությունում լինելու է ընդամենը 20 հարկ, հետագայում կառուցողը հավանաբար որոշել է ավելացնել հարկերը: Այսպես՝ երկնաքերը հասել է 47 հարկի, ինչն անդրադարձել է ծախսերի վրա: 20-հարկանի շենքի նախագծում եղել են տեխնիկական պահանջներ, որոնց համաձայն՝ պետք է վերելակ կառուցվեր: Նոր հարկերն ավելացնելու ընթացքում ոչ ոք չի մտածել այն մասին, որ պետք է փոփոխություններ մտցնել՝ նոր պայմաններին համապատասխան:

Այն ճարտարապետները, ովքեր աշխատել են նախնական նախագծի վրա, աշխատանքից ազատվել են:

Комментариев нет:

Отправить комментарий