12.08.2013

5 ազգեր, որ ոչնչացման շեմին են (ֆոտո)



5 ազգեր, որ ոչնչացման շեմին են
Օգոստոսի 9-ին աշխարհը նշում էր տեղաբնիկ ազգերի միջազգային օրը: Այս կապակցությամբ ի մի են բերվել աշխարհի այն 5 ազգերը, որոնք գտնվում են ոչնչացման եզրին:
Ասիական պիգմեյներ
Այս ցածրահասակ սևամորթների ցեղը ժամանակակից Ասիայի տարածքում հայտնվել է Աֆրիկայից եկող ներգաղթյալների հերթական հոսքի ժամանակ:
Ազգագրագետները կարծում են, որ ասիական պիգմեյները դարձել են Նոր Գվինեայի և Ավստրալիայի պապուասների նախահայրերը: Այս ոչ մեծ ցեղախումբը Շրի-Լանկայի բնակիչների հետ վերագրվում է ավստրալոիդ ռասաին: Նրանք հետզհետե ձուլվում են ասիական եկվոր ցեղախմբերի հետ, և այժմ աշխարհում մնացել են շատ քիչ թվով ասիական պիգմեյներ, որոք բնակվում են փոքրիկ կղզիներում:
Նրանց քանակը հատկապես նվազել է աշխարհագրական մեծ հայտնագործություններից հետո, երբ ծովայինները փոքրիկ սևամորթներին բռնում և թանկ գնով վաճառում էին արքունական պալատներին:
Վոդի
Ֆինո-ուգրական ժողովրդին պատկանող այս փոքրիկ ցեղախումբը համարվում է ներկայիս Սանկտ-Պետերբուրգի և Լենինգրադյան շրջանի էթնիկ բնակիչը:
Լենինգրադյան աբորիգենները համարվում են ժամանակակից Ռուսաստանի ամենահին և փոքրաթիվ ժողովուրդը և մտցված են ՅՈՒՆԵՍԿՈ-ի ցուցակոմ` որպես այդ երկրի անհետացող ազգատեսակ: Նրանց անվանումը` «վոդի» վոդերենից թարգմանաբար նշանակում է տեղացի: Ի դեպ, վոդերենը նույնպես համարվում է մեռնող լեզու:
Գուաջա
Գուաջա փոքրիկ ցեղախումբը բնակվում է Ամազոնիայի արևելքում: Ըստ գիտնականների` անհետացման վտանգը առավել սուր կախված է հենց այս ցեղի վրա:
Ներկայումս կա մոտ 350 գուաջա ցեղի ներկայացուցիչ, որոնց մեկ երրորդը մեկուսացած է արտաքին աշխարհից և բնակվում է անմատչելի ջունգլիներում: Գուաջայի, ինչպես և այլ էթնիկ ցեղախմբերի խնդիրներն ի հայտ եկան գաղութացումից հետո: Նրանք ստիպված էին թողնել իրենց նստակյաց կյանքը և ապրել քոչվորի կյանքով, ինչը արմատապես խարխլեց նրանց դարավոր նիստ ու կացը և հանգեցրեց կործանման վտանգի:
Ցեղախումբը հատկապես տուժեց մասշտաբային անտառահատումների արդյունքում, որոնք Բրազիլիայի իշխանությունները դադարեցրին միայն միջազգային կազմակերպությունների ճնշման ներքո:
Կերեկի
Դարձյալ ՌԴ ամենափոքրաթիվ ազգություններից մեկն է, որ ունի ընդամենը մի քանի ներկայացուցիչ, և հավանական է, որ մի քանի տարուց աշխարհում կերեկի ընդհանրապես չի լինի:
Համարվում է, որ հենց կերեկներն են առաջին անգամ լծել շներին:
Օկիեկի
Այս հնագույն ժողովուրդը բնակվում է Տանզանիայի հյուսիս-արևելքում և տարածաշրջանի ամենափոքրաթիվ ազգն է: Նրանք անասնապահության հմտություններին չեն տիրապետում և զբաղվում են բացառապես պտուղներ հավաքելով և որսորդությամբ: Նրանք մոլորակի ամենափորձառու մեղվաբույծներն են և ստանում են ամբողջ աշխարհում ամենահամեղ մեղրը: Օկիեկները անհետացման վտանգի առջև կանգնեցին դարձյալ անտառահատումների արդյունքում, ինչի հետևանքով կենդանիների և մեղուների քանակը կտրուկ նվազեց:
http://www.mamul.am/

Комментариев нет:

Отправить комментарий