12.08.2013

Մոսկվայում ավտովթարի հետևանքով մահացել է հայ ռեփերը (վիդեո)

Մոսկվայում ավտովթարի հետևանքով մահացել է հայ ռեփերը
Այսօր վաղ առավոտյան, ժամը 6-ի սահմաններում դաժան վթար է տեղի ունեցել Մոսկվայում, որին զոհ է գնացել հայազգի սկսնակ ռեփեր Եվգենի Մելքոնյանը` ավելի հայտնի Jenee անունով: Ըստ նախնական տվյալների` BMW X5-ի վարորդ Մելքոնյանը, ընթանալով 130 կմ/ժ արագությամբ, դուրս է եկել հանդիպակաց գոտի և սրընթաց մխրճվել դիմացից եկող Ford-ի մեջ: Երկու մեքենաների վարորդներն էլ` ամենագնացի վարորդ 23-ամյա Եվգենի Մելքոնյանը և Ford-ի վարորդ 43-ամյա Ալեքսանդր Մեժեվիկինը, տեղում մահացել են:
Ford-ի մեջ գտնվող 7 ուղևորները, այդ թվում` 15-ամյա երկու աղջիկներ, գտնվում են ծանր վիճակում: Նրանց մեծ դժվարությամբ են հանել ճզմված մետաղի ջարդոնների արանքից:
Եվգենի Մելքոնյանը նեղ շրջաններում առավել հայտնի էր որպես ռեչիտատիվի` ռեփային խոսքի վարպետ, ով նկարահանվել էր Տիմատիի "Давай, до свиданья" երգի տեսանյութում:
Աղբյուրը` lifenews.ru

Комментариев нет:

Отправить комментарий