13.08.2013

Վիրաբույժը հիվանդի ստամոքսից գողացել է հերոինը

Վիրաբույժը հիվանդի ստամոքսից գողացել է հերոինը
Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում վիրաբույժը վիրահատության ժամանակ հերոին է գողացել: Ոստիկանության փոխանցմամբ՝ քաղաքային հիվանդանոցի վիրաբույժը վիրահատել է մի տղամարդու, որը ստամոքսում հերոին էր տեղափոխում:
Վիրահատությունից հետո ոստիկանները առգրավել են նրա ստամոքսից հանված հերոինը: Իրավապահները պարզել են, որ թմրանյութի մի մասը բժիշկն իր մոտ է պահել, հաղորդում է Gazeta.ru-ն:
Անձնական խուզարկության ժամանակ ոստիկանները բժշկի մոտ հայտնաբերել եւ առգրավել են հագուստի տակ թաքցրած հերոինի 5 գրամանոց փաթեթը:
Ընդ որում, ձերբակալության ժամանակ բժիշկը եղել է թմրանյութի ազդեցության տակ: Նրան սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում:

Комментариев нет:

Отправить комментарий