10.08.2013

Հանրապետությունում բրուցելյոզ է տարածված

Հանրապետությունում բրուցելյոզ է տարածված
     Բրուցելյոզի վարակի լուրջ օջախներ կան Վարդենիսի տարածաշրջանում և Կոտայքի մարզում,- ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա կարծիքով` սա երկրորդ լուրջ վտանգն է և հնարավոր է, որ մարդիկ ևս արդեն վարակված լինեն: Եթե աֆրիկյան ժանտախտի դեմ հիվանդ անասունին հնարավոր չէ բուժել, ապա բրուցելյոզի դեպքում այդպես չէ: «Գյուղնախարարությունը գումար է տրամադրում ժամանակին կենդանիներին պատվաստելու համար, սակայն վատ աշխատանքի պատճառով հիվանդությունների բռնկումներ ենք ունենում: Պատճառը՝ թերի մասնագիտական կարողությունները և բնագավառում հայտնված պատահական մարդիկ են, որի հետևանքով տուժում են շատերը»,- ՄԱՄՈՒԼ.am-ի հետ զրույցում ասաց Հ. Բերբերյանը: Նա խուսափեց հստակ թվեր հրապարակել, բայց վստահեցրեց, որ վարակի քանակը հանրապետությունում բավականին մեծ է, որի մասին պետական մարմիններն առայժմ լռում են:
     «Իրականությունը թաքցնելու կամ կեղծելու համար մասնագետները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- մեզ հետ զրույցում ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Նա թեև չբացառեց հիվանդ անասունի միսը շուկայում հայտնվելու վտանգը, բայց ասաց, որ այս օրերին ինքը դեռ չի լսել բրուցելյոզով վարկված դեպքերի մասին և խոստացավ առաջիկայում Սննդի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ ստուգայց կազմակերպել շուկաներում:
http://www.mamul.am/

Комментариев нет:

Отправить комментарий