13.08.2013

Բողոքի ակցիայի արդյունքում «Վանաձոր-Քիմպրոմի» աշխատակիցները աշխատավարձ ստացան

Բողոքի ակցիայի արդյունքում «Վանաձոր-Քիմպրոմի» աշխատակիցները աշխատավարձ ստացան
«Վանաձոր-Քիմպրոմի» աշխատողները բողոքի ակցիա էին անցկացրել իրենց չվճարած աշխատավարձերը ստանալու պահանջով: Բողոքի արդյունքում «Քիմպրոմի» տնօրինությունը աշխատողներին 1 ամսվա աշխատավարձ է տվել: Այս մասին «Ժամանակ»-ի թղթակցին հայտնել են գործարանի աշխատակիցները:
Նշենք, որ «Քիմպրոմում» ամսական աշխատավարձը 80-150 հազար դրամ է, 3 արտադրամասերում ընդհանուր աշխատում է 930 մարդ: Գործարանն աշխատողներին 9 ամսվա աշխատավարձի չվճարած պարտք ունի՝ դեռևս 2011 թվականից:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий