13.08.2013

Ծնողները խնդրում են, որ Պուտինն Ադրբեջանում միջնորդի իրենց գերեվարված որդու համար

Ծնողները խնդրում են, որ Պուտինն Ադրբեջանում միջնորդի իրենց գերեվարված որդու համար
Ադրբեջանում գտնվող հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքի անդամների, բարեկամների, գուղի բնակիչների բաց նամակը` ՀՀ նախագահին ու Պաշտպանության նախարարին:
«Մենք գիտենք, որ այսօր Բաքու է ժամանելու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը` իր հետ տանելով մի շարք պաշտոնյաների, այդ թվում Պաշտպանության նախարարին:
    
     Խնդրում ենք ձեզ, օգտվելով այս առիթից, կապնվել Ռ. Դ նախագահին (գուցե դեսպանատան միջոցով), որ միջնորդություն կատարի մեր երեխայի համար:
    
     Մենք մտածում ենք, որ ձեր անձնական կապերը և մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը թույլ կտան մեզ դիմել նրան և ստանալ օգնության ձեռք:
    
     Մենք միայն ավելացնենք մեր կողմից, որ ճանաչելով երեխային, կարող ենք ասել, որ հարցազրույց ասվածը, որը մեզ ցուցադրեցին, թելադրված տեքստ էր, նրա արտահայտությունների մեջ մենք նկատեցինք վախ ու սարսափ:
    
     Նա չէր կարող իրեն նման բան թույլ տալ: Նա շատ հարգված է եղել:
    
     Խնդրում եմ, աղաչում եմ, օգնեք մեր տղային, քանի դեռ ամեն բան վերջացած չէ:
    
     Նախապես շնորհակալություն:
    
     Զինվորի մայր, հայր, եղբայր, ազգականներ, ընկերներ և Ոսկեվազ համայնք»:
http://www.mamul.am/

Комментариев нет:

Отправить комментарий