09.08.2013

Կալիֆոռնիան խոշոր հրդեհների մեջ է. տարհանվում է բնակչությունը. տեսանյութ

Կալիֆոռնիայի իշխանությունները, որտեղ ուժեղ անտառային հրդեհներ են, Լոս Անջելեսից արևելք գտնվող շրջաններից տարհանել են 1500 բնակիչներ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Կրակը շատ արագ է տարածվում, և տարհանման համար շատ քիչ ժամանակ է մնում: Կրակի դեմ պայքարելու համար օգտագործվում են հրշեջ ինքնաթիռներ և ուղղաթիռներ: Հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 500 մարդ: Իրավիճակը բարդացնում է ուժեղ քամին, որը հաճախ փոխում է կրակի ուղղությունը: Փորձագետները նշում են, որ այս հրդեհները կարող են ամենաուժեղը դառնալ Կալիֆոռնիայի պատմության մեջ:  http://shamshyan.com/arm/2013-08-09-california.html

Комментариев нет:

Отправить комментарий