10.08.2013

Սահմանը հատած հայ զինվորին տեղափոխել են Բաքու

Սահմանը հատած հայ զինվորին տեղափոխել են Բաքու
Ինչպես հայտնի է` օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել էր հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:
    
     Ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը հայտնում է, որ զինվորին տեղափոխել են Բաքու ու հանձնել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը: Այս մասին տեղեկացրել է Գերիների, անհետ կորածների հանձնաժողովի քարտուղար Շախին Սիալովը: Նրա խոսքով` հաջորդ շաբաթ հանդիպում տեղի կունենա «Կարմիր Խաչ»-ի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ, որտեղ էլ պարզ կդառնա` ցանկանո՞ւմ է արդյոք զինվորը վերադառնալ Հայաստան, թե տեղափոխվել երրորդ երկիր:
Աղբյուրը` trend.az

Комментариев нет:

Отправить комментарий