12.08.2013

Թուրք ըմբշամարտիկը որակազրկվեց հայերին վիրավորելու համար

Թուրք ըմբշամարտիկը որակազրկվեց հայերին վիրավորելու համար
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան թուրք ըմբշամարտիկ Ռըզա Քայաալփին 6 ամիս ժամկետով որակազրկել է մասնակցելու միջազգային մրցաշարերին՝ հայ և հույն ժողովրդի դեմ ռասիստական դրսևորումներ ցուցաբերելու համար:
Հիշեցնենք, որ թուրք ըմբշամարտիկն իր «Թվիթերյան» էջի գրառման մեջ մեղադրել էր հայերին և հույներին Գեզի այգու իրադարձությունների համար՝ նրանց անվանելով «կողոպտիչներ» և «հայրենիքի դավաճաններ»: Սակայն ավելի ուշ՝ միջազգային մամուլի անդրադարձից հետո, ըմբշամարտիկը ջնջել էր գրառումը:
Աղբյուրը` hurriyetdailynews.com

Комментариев нет:

Отправить комментарий