14.08.2013

Պուտինի հայտարարությունը սառը ցնցուղ էր Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ նկրտումներին.

Պուտինի հայտարարությունը սառը ցնցուղ էր Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ նկրտումներին. ՇարմազանովՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան այցի հետ կապված քննարկում չի եղել Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստին։ Այս մասին նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նա կարծիք հայտնեց, որ այս այցից առաջ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում էր այն օգտագործել ներքաղաքական եւ նախընտրական նպատակներով։ Իսկ Պուտինի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի քաղաքական մեթոդներով, Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ, սառը ցնցուղ էր Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ նկրտումներին։

Комментариев нет:

Отправить комментарий