14.08.2013

Աշակերտուհին մահացել է «զվարճացնող» հաբեր ընդունելուց հետո

Աշակերտուհին մահացել է «զվարճացնող» հաբեր ընդունելուց հետոԹաթարստանում, այսօր՝ օգոստոսի 14-ին, աշակերտուհին մահացել է «զվարճացնող» հաբեր ընդունելուց հետո: Նրա մահվան ենթադրելի պատճառը անհայտ նյութից թունավորումն է, հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեի հանրապետական վարչության կայքը:
Իրավապահները եկել են եզրակացության, որ օգոստոսի 7-ին աղջկան հյուր է եկել 14-ամյա ընկերը, որն իր հետ օղի ու «տրամադրությունը բարձրացնող» հաբեր է բերել, որոնցով հյուրասիրել է իր ընկերուհուն ու նրա ծանոթուհուն:
Ընդունելով երկուական հաբ եւ օղի խմելով, դեռահասները չեն ստացել իրենց ցանկալի արդյունքը եւ եւս 4-ական հաբ են խմել:
Փողոցում երիտասարդներն իրենց վատ են զգացել եւ նրանք երեքն էլ կորցրել են գիտակցությունը: Անցորդները «շտապօգնություն» են կանչել եւ դեռահասներին տեղափոխել հիվանդանոց, հաղորդում է NEWSru.com-ը:
Տղային արդեն դուրս են գրել հիվանդանոցից, երկրորդ աղջիկը դեռ գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

Комментариев нет:

Отправить комментарий