11.08.2013

Հայաստանում աճել են մոր կողմից երեխայի սպանության դեպքերը

Հայաստանում աճել են մոր կողմից երեխայի սպանության դեպքերըԱյս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է հանցագործության 8494 դեպք, ինչը 924-ով կամ 12,2 %-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Այսպես, Գլխավոր դատախազության հրապարակած տվյալներով, 73 դեպքով կամ 3,7%-ով աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները. Այս տարի գրանցվել է 2034 դեպք, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում` 1961: Մարդու դեմ ուղղված հանցագործությունները կազմում են երկրում արձանագրված հանցագործությունների դեպքերի 23, 9%-ը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 25, 9-ի դիմաց:

Այս տարվա վեց ամիսների ընթացքում մարդու առողջությանը վնաս հասցնելու 93 դեպք է արձանագրվել, ինչը 9-ով ավել է նախորդ տարվա նույն դեպքերից:

Ըստ նույն տվյալների, 16 դեպքով աճել են դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս հասցնելու դեպքերը` 2012-ի առաջին կիսամյակում` 442 դեպք, իսկ այս տարի`458 դեպք:

Բացի այդ, աճել են նաև ծեծի, խոշտանգման, ինչպես նաև մոր կողմից երեխային սպանելու դեպքերը: Այսպես Այս տարի արդեն գրանցվել է ծեծի 1036 դեպք (նախորդ տարվա առջին կիսամյակում` 944, խոշտանգման` 3 դեպք (նախորդ տարի` 2 և մոր կողմից երեխայի սպանության դեպքերի թիվը այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 4 (նախորդ տարվա առջին կիսամյակում` 1):

2013-ի առաջին կիսամյակում աճել են նաև տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքերը` այս տարի արդեն գրանցվել է նման 38 դեպք, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում` 32:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий