23.09.2013

Դուբայի սրճարաններից մեկում ոսկի պարունակող թեյ են առաջարկում



Դուբայում հայտնի Art Cafe Mocca սրճարանում այցելուներին ոսկու պարունակությամբ թեյ են առաջարկում, գրում է Luxlux.net-ը:

Սրճարանի տերը վստահեցնում է, որ թուրմի պատրաստման համար կիրառվող թեյի յուրաքանչյուր թերթիկ պատված է 22 կարատանոց ոսկյա նրբաթիթեղով՝ զբոսաշրջիկների ուշադրությունը գրավելու համար: Թեյի 1 բաժակը վաճառում են 15 դոլարով:

Սրճարանի տիրոջ խոսքով՝ թեյի մեջ ավելացված ոսկին բարձրացնում է ըմպելիքի տոնուսային ազդեցությունը, հանում է նյարդային լարվածությունն ու ֆիզիկական հոգնածությունը:
 

Комментариев нет:

Отправить комментарий