23.09.2013

Երեխաների համար ստեղծված տարօրինակ իրեր, որոնք այդպես էլ կիրառություն չեն գտել (լուսանկարներ)



Մեծ Բրիտանիայում 20-րդ դարի առաջին կեսին հնարամիտ տանտիրուհիներն իրենց երեխաներին խնամելիս և դաստիարակելիս կիրառել են իրեր, որոնք բավականին տարօրինակ տեսք կունենային մեր օրերում, ներկայացնում է Business Insider-ը՝ Popular Science-ին հղումով: Այդ արտասովոր իրերը հետագայում դուրս մնացին կիրառությունից: 

Մանկական հակագազի դիմակ

Այս հակագազի դիմակը՝ նախատեսված երեխաների համար, ստեղծել է բրիտանացի դիզայները 1939-ին: Ինչպես և մեկ տարի առաջ ստեղծված նախատիպը այն հագեցած էր զտիչով և պոմպամղիչով, որը կառավարվում էր երեխային գրկած մարդու կողմից:

Ծնողների օգնությամբ քայլել սովորելու  հարմարանք 
Մինչդեռ շատ ծնողներ սովորեցնում էին իրենց երեխաներին քայլել շարժանիվների վրա, շվեյցարացի ինժեները ստեղծեց փայտե տախտակներով իրար միացված իր, որի միջոցով ծնողները կարող էին ինքնուրույն ուղղորդել իրենց երեխաներին՝ պահելով նրանց հավասարակշռության մեջ:

Հեծանիվի մանկական նստատեղ

Երեխայի հետ զբոսնելու համար շվեյցարացի մայրիկը 1938-ին ստեղծել է հեծանիվի ղեկին ամրացվող փոքրիկ կառք, որում նստած է երեխան:

Շարժիչով աշխատող օրորոց

Երեխային օրորելը կարող է երկարատև և հոգնեցուցիչ լինել, ինչից խուսափելու նպատակով դիզայներներից մեկը 1920-ին ստեղծեց ինքուրույն շարժվող օրորոց՝ շարժիչով:  


Երեխաներին պահելու հարամարանք
Այս սարքը ստեղծվել է 1917-ին՝ օգնելու կանանց երկարատև ճամփորդությունների ժամանակ խուսափելու երեխաների աղմուկից: Այս սարքը իրենից ներկայացնում է հերմետիկորեն փակվող արկղ՝ պատված աղմուկից պաշտպանող նյութով:

Մանկական ցանցաճոճ

Նյույորքցի գյուտարարը, հոգնելով անդադարա լացող երեխային հանգստացնելուց, որոշում է ստեղծել տնայնագործ ցանցաճոճ:

 

Комментариев нет:

Отправить комментарий