23.09.2013

Գուրգեն Նամալյան. Երևանի դպրոցների ու մանկապարտեզների գերակշող մասը սեյսմակայունության առումով խոցելի է

Գուրգեն Նամալյան. Երևանի դպրոցների ու մանկապարտեզների գերակշող մասը սեյսմակայունության առումով խոցելի է
Երևանում կառուցված նոր բազմահարկ շենքերը հիմնականում սեյսմակայուն են, ասում է ՍՊԱԾ շենք-շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը:
«Նոր շենքերի կառուցման տեխնոլոգիան և շինաշխատանքների որակը բարձրացել է: Այլ բան է կառուցապատումը: Մեր նորմերով կա կոնկրետ սահմանափակում: Նորմը պարտադրում է կոնկրետ տարածք պահպանել, իսկ Երևանում, և հատկապես կենտրոնում, շատ խիտ կառուցապատումներ են արված»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գուրգեն Նամալյանը:
Շենք-շինությունների սեյսմակայունության բաժնի պետը հայտնեց, որ ի թիվս այլ փաստաթղթերի, կառուցապատման համար պետք է լինի սեյսմակայության նորմերին համապատասխանության մասին փաստաթուղթ: «Այդ դրույթներում ասվում է, որ բնակելի թաղամասերի կառուցապատման նախագծեր մշակելիս պետք է լինեն պարզ բնակեցմամբ և լայն փողոցներով: Նորմերում գրված է՝ պետք է ձգտել, դա շատ լայն հնարավորթյուն է տալիս: Դրանով էլ պայմանավորված, Երևանում հակառակն է: Կա նաև դրույթ, որ Երևան քաղաքի կենտրոնում հիմնականում չորս հարկանի շենքեր պետք է լինեն, բայց նորմում դա ոչ թե պարտադրված է, այլ հնարավորությանն է թողնված, իսկ կենտրոնում շատ բարձրահարկ շենքեր են կառուցված»,- ասաց նա:
Մասնագետը նկատեց, որ Հայաստանում սպասվող առավելագույն երկրաշարժը ինը բալ ուժգնությամբ է: Պետք է ուշադրություն դարձնել նաև ինտեսիվությունը և եթե լինի յոթ բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ, վտանգվում են նաև Երևանի շենքերը:
«Նախկինում կառուցպատված շենքերը և Երևանի զգալի մասը՝ մասիվները, կառուցապատվել են սերիական նախագծերով, դրանք բնակֆոնդի գերակշող մեծամասնությունն են: Այդ շենքերը յոթ-ութ բալ սեյսմակայուն են, իսկ մեզ ինը բալ երկրաշարժ է սպասվում: Դրանք կարելի է համարել ոչ սեյսմակայուն: Բայց օրինակ խոշորապանելային շենքերը սեյսմակայուն են և կարող են դիմանալ այդ ցնցումներին»,- ասաց նա:
Գուրգեն Նամալյանը նշեց, որ խորհրդային տարիներին կառուցված դպրոցների ու մանկապարտեզների գերակշող մասը սեյսմակայունության առումով խոցելի է:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий