12.10.2013

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ


Այսօր աստղերը չեն տրամադրում ռոմանտիկ երազանքների ուղությամբ, սակայն նույնիսկ սիրո հարցում ավելի լավ է սթափ վիճակում քայլեր նախաձեռնել: Այսօրվա օրը կատարյալ է մտածված որոշումներ ընդունելու եւ դիվանագիտական քայլեր կատարելու, ինչպես նաեւ համատեղ ծրագրերի քննարկման համար:
ԽՈՅԵՐ
Այսօրվա օրը Խոյերի համար այնպիսի կստացվի, որ նրանք ստիպված կլինեն ոսկե միջին գտնել իրենց սեփական եւ զուգընկերների ցանկությունների միջեւ: Երբեմն հարաբերություններում զիջելն ուղղակի անհրաժեշտ է՝ ընդ որում, ոչ միայն մանրուքների հարցում: Անելով այդ այսօր՝ Խոյերը չեն զղջա: Հնարավոր է՝ նրանք նույնիսկ կզարմանան, թե որքան շատ բաներ կարելի է ի պատասխան ստանալ, երբ ի սրտե հրաժարվում ես որեւէ բանից հանուն սիրեցյալիդ:
ՑԼԵՐ
Սիրելի' Ցլեր: Այսօր Ձեր անձնական կյանքի ցանկացած խնդիրներին Դուք հումորով կմոտենաք: Այդ հիանալի հատկությունը Ձեզ թույլ կտա հարթել սուր անկյունները կամ էլ խուսափել սկսվող վեճից: Իսկ եթե վերջերս Դուք մտատանջվել եք սիրո անհաջողություններից, այսօր Դուք կարող եք Ձեր նախկին հարաբերությունները նոր անկյունից դիտարկել՝ գտնելով նրանց մեջ շատ զվարճալի, նույնիսկ ծիծաղելի իրավիճակներ:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր Երկվորյակների սիրեցյալները կարող են նրանց հանդեպ վիրավորական դժգոհություն արտահայտել: Նրանք կարող են վերաբերվել ցանկացած տեսակի մանրուքների՝ Երկվորյակների արտաքինին, հագուստի ոճին կամ էլ վարքին: Արդյունքում Երկվորյակները կարող են խիստ վիրավորվել եւ նույնիսկ հեռանալ, սակայն չարժե այդպես վարվել. Այդպիսի եղանակով անհնար է լուծել խնդիրը: Արժե, որպեսզի Երկվորյակները այսօր փափուկեւ դիվանագիտորեն պատասխանեն իրենցընտրյալներին եւ ի միջի այլոց ակնարկեն, որ նրանք էլ ամենեւին կատարյալ չեն:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր Խեցգետինները կարող են անսպասելի կերպով բացահայտել, որ պատահական ծանոթները իրենց հասկանում են շատ ավելի լավ, քան հարազատները եւ ընկերները: Արդյո՞ք այդ հնարավոր է: Թե՞ Խեցգետինները ցանկությունը որպես իրականություն են ընդունում: Աստղերը այսօր խորհուրդ են տալիս Խեցգետիններին չշտապել եւ ժամանակ հատկացնել ավելի լավ միմյանց ճանաչելուն: Հնարավորւթյուն կա, որ դա իրոք սեր է առաջին հայացքից, այլ ոչ թե քմահաճույք կամ ինքնախաբեություն:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր Առյուծների սիրեցյալները կցանկանան կիսվել նրանց հետ ինչ-որ մտքերով կամ էլ զգացմունքներով: Չարժե, որպեսզի Առյուծները հրաժարվեն զրույցից կամ էլ հետաձգեն այն. նրանց ընտրյալները դժվար թե շուտով կրկին նման ցանկություն ունենան: Այն ամենը, ինչ պահանջվում է Առյուծներից, սովարականից ավելին ժամանակ հատկացնել իրենց զուգընկերներին: Փոխարենը նրանք կարող են չափազանց հետաքրքրաշարժ տեղեկություններ ստանալ:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր Կույսերը կարող են կասկածել իրենց ռոմանտիկ հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ: Կարեւոր չէ, թե ինչն է պատճառը՝ ընդհանուր իրավիճակը, սիրելիների վարքը, թե Կույսերի մտավախությունները: Սակայն նույնիսկ եթե գիտակցությունը այսօր մեկն է պնդում, աստղերը խորհուրդ են տալիս սրտի ձայնին հետեւել. Սերը չի ենթարկվում տրամաբանությանը, եւ միայն սիրտը կհուշի Կույսերին, արդյոք նրանք ստեղծված են միմյանց համար թե ոչ:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր Կշեռքները պետք է զգույշ լինեն. նրանց զգացմունքները կարող են օգտագործվել: Այսպիսի օգտագործողներից կարող են լինել ինչպես Կշեռքների սիրեցյալները, այնպես էլ ընկերները եւ պատահական ծանոթները: Կարեւորագույնը Կշեռքների համար չենթարկվել հրահրումներին եւ չնահանջել:Ամեն անգամ քայլ առաջ կատարելով՝ այդ թվում նաեւ զուգընկերների ուղղությամբ, արժե հարցադրում անել. «Իսկ դա ու՞մն է հարկավոր. Ի՞նձ, թե՞, այնուամենայնիվ, նրան»:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր Կարիճները հնարավրություն կստանան օտարների կարծիքն իմանալ իրենց անձնական կյանքի մասին: Հնարավոր է՝ այն նրանց կամ անտակտ, կամ էլ իրականության չհամապատասխանող կթվա,սակայն աստղերը խորհուրդ չեն տալիս Կարիճներին մոռանալ այդ մասին: Թե՞ Կարիճները կարծում են, թե իրենց կարծիքը միակ ճշմարտությունն է եւ միայն իրենք գիտեն իրենց սիրո մասին ողջ ճշմարտությունը եւ կարող են դատել այդ մասին: Երբեմն օտարի հայացքը ավելի շատ է տեսնում: Չարժե կուրորեն վստահել կողքինների կարծիքին, սակայն, անկասկած, արժե այն հաշվի առնել:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր սիրելիների հետ շփման հարցում Աղեղնավորներին խորհուրդ էտրվում ավելի շատ լսել, քան խոսել: Անշուշտ, նրանք ասելու շատ բան ունեն. Ընդ որում այն ամենը, ինչ իրենք կասեն, Աղեղնավորների ընտրյալներին հայտնի է վաղուց: Իսկ զուգընկերների մտքերը եւ զգացմունքները կարող են միանգամայն անսպասելի լինել Աղեղնավորների համար: Այնպես որ նրանք այսօր ստիպված կլինեն խոսափողը փոխանցել սիրեցյալներին եւ շատ ուշադիր նրանց լսել:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Եթե այսօր Այծեղջյուրները ցանկանան որեւէ մեկի ուշադրությունը գրավել, նրանք ստիպված կլինեն հիշել այն ամենը, ինչ անցել են դպրոցում, ինչպես նաեւ ցուցադրել զրուցակիցներին իրենց հմտությունները եւ խելքը:Այսօրվա առանձնահատկությունը այնպիսինն է, որ Այծեղջյուրներին բախտ կվիճակվի հանդիպել այն տեսակի մարդկանց, ում առաջին հերթին կհետաքրքրի նրանց IQ-ի մակարդակը: Իսկ եթե հետագայում պարզվի, որ Այծեղջյուրները նաեւ մի շար քայլ արժանիքներ ունեն, ինտելեկտուալ ծանոթությունը աննկատ կերպով կարող է վերածվել կրքոտ սիրավեպի:
ՋՐՀՈՍՆԵՐ
Վերջերս Ջրհոսների գլուխը լցված է գործերով, սակայն այսօր նրան կարելի է ռոմանտիկ հանգիստ պարգեւել: Երկնային ամրոցների կառուցումը, հիասքանչ արքայազն-արքայադստրերի մասին երազանքները այսօր Ջրհոսների համար չափազանց օգտակար կլինի: Իսկ եթե նրանք արդեն ունեն սիրեցյալներ, ավելի լավ է միասին երազեն եւ ամենառոմանտիկ եւ ինտիմ մթնոլորտում:
ՁԿՆԵՐ
Այսօր արժե, որպեսզի Ձկները ուշադրություն դարձնեն ոչ թե իրենց հարաբերությունների արտաքին կողմին, այլ նրանց բովանդակությանը: Նույնիսկ եթե առաջին հայացքից Ձկների եւ իրենց սիրեցյալների հարաբերությունները հիասքանչ են ընթանում, աստղերն ասում են, որ կան մի շարք խնդիրներ, որոնքնրանք երկուսն էլ շրջանցում են: Այսօր արժե, որպեսզի Ձկները փորձեն եթե չլուծել այս խնդիրները, ապա գոնե ուսումնասիրեն, նույնիսկ եթե արտաքինից նրանք պատված են սիրային հաղորդագրություններով, ծաղիկներով եւ վարդագույն սրտիկներով:

Комментариев нет:

Отправить комментарий