08.10.2013

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Այսօրվա օրը չի տրամադրում սիրաբանելուն, սակայն եթե այդ, այնուամենայնիվ, տեղի ունենա, ապա սիրավեպի հավանականությունը բավականին մեծ է: Այս օրվաառանձնահատկությունը նրանում է կայանում, որ ամենաբարդը հետաքրքրություն առաջացնելն է: Եթե դա հաջողվել է, հետագայում հարաբերությունները սրընթաց կզարգանան:
ԽՈՅԵՐ
Այսօր Խոյերի առւջեւ իր ողջ լրջությամբ կառաջանա զույգը կառավարելու խնդիրը: Նանք եւ իրենց սիրեցյալները հակված են լինելւ միմյանց ճնշելուն՝ փորձելով բռնի ուժի միջոցով ստիպել ընդունել իրենց որոշումները եւ մտքերը: Դա կարող է նյարդերի համար իսկական փորձություն դառնալ: Կոնֆլիկտը չբարդացնելու համար Խոյերը պետք է ազնվորռն պատասխանանեն հետեւյալ հարցին. «Ի՞նչ է կատարվում»: Նրանց ընտրյալները չափազանց շա՞տ բան են ուզում: Թե՞ հենց իրենք՝ Խոյերն են չափից դուրս բուռն կերպով արձագանքում: Եթե խնդիրը միայն զուգընկերների պահանջներում է, ապա այսօր արժե նրանց հետ ազնվորեն խոսել:
ՑԼԵՐ
  Սիրելի' Ցլեր: Այսօր Դուք հակված եք լինելու կասկածելուն՝ հատկապես Ձեր սիրային հարաբերությունների հետ կապված, որոնք սկզբնական շրջանում չափազանց գրավիչ էին, իսկ այժմ, կարծես թե, լիովին չեն արդարացնում Ձեր սպասելիքները: Այնուամենայնիվ, եզրահանգումների, հատկապես կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար դեռ վաղ է: Ցլերի զգացմունքների «թափթփվածությունը» ընդամենը տրամադրության եւ աստղերի դասավորվածության արդյունքն է: Վաղը արդեն իրավիճակի վերաբերյալ նրանց կարծիքտ կփոփոխվի:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր Երկվորյակների համար սիրո հարցում մեծ փոփոխությունների եւ անելիքների շրջան էսկսվում: Աստղերն ասում են. հարաբերությունների եւ սիրո հարցերում ժամանակն է սկսել կատարել այն ամենը, ինչը նրանք վաղուց են ցանկացել: Երկվորյակները ունեն ամեն ինչ, ինչը անհրաժեշտ է իրենց գաղափարները իրականացնելու համար: Իսկ երբ դա իրենց հաջողվի, կշահեն ե'ւ իրենք, ե'ւ իրենց սիրելիները:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր միայնակ Խեցգետինները հնարավորություն կունենան հանդիպել նրան, ով համապատասխանում է իրենց բոլոր սպասելիքներին: Սակայն նրանք ստիպված կլինեն համառություն եւ հնարամտություն դրսեւորել այդ անձնավորությանը սիրային ժամադրության հրավիրելու համար: Աստղերն այսօր այնպես են դասավորվել, որ պատասխան հետաքրքրությունը դժվար թե ակամա՝ կախարդական եղանակով բոցավառվի զրուցակցի մեջ: Խեցգետինները պետք է հետաքրքրեն նրանց, հասկացնեն, թե ինչի են իրենք ընդունակ, գայթակղության հրաշքներ դրսեւորել: Հակառակ դեպքում այս խոստումնալից ծանոթությունը անցողիկ կմնա:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Սիրելի' Առյուծներ: Այսօրաստղերը կոչ են անում Ձեզ զբաղվել ինքնավերլուծությամբ՝ որպես օրինակ վերցնելով նախկին հարաբերությունները: Արժե, որպեսզի Դուք փորձեք պատասխանել այն հարցին, թե որ պահին նրանցում ինչ-որ բան այնպես չստացվեց: Ի՞նչն էր ճիշտ, իսկ ի՞նչը հնարավորության դեպքում Դուք կցանկանայիք փոխել Ձեր հարաբերությունների մեջ: Դրանից հետո Առյուծները պետք է վերադառնան այսօրվա օրը. Արդյոք նրանք երկրորդ կեսերի հետ իրենց հարաբերությունները չե՞ն հիշեցնում նախկինում ունեցած իրավիճակը: Եթե նմանությունը առկա է, ուրեմն Առյուծները կարող են եզրահանգման գալ, թե ինչպես գործել հետագայում:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր աստղերը Կույսերին ուրախ, աշխույժ եւ արեւոտ տրամադրություն կպարգեւեն: Դա հիանալի ժամանակ է սիրելիների կողքին անցկացնելու համար՝ կիսվելով նրանց հետ դրական լիցքերով եւ վայելելով անկեղծ շփումը եւ սրտանց ջերմությունը: Իսկ եթե Կույսերը դեռ չեն համարձակվել որեւէ մեկին հասկացնել իրենց զգացմունքների մասին, այսօր նրանք հիանալի կերպով կարող են իրականացնել այդ նույնիսկ առանց խոսքերի՝ իրենց փայլուն հայացքի եւ շլացուցիչ ժպիտի շնորհիվ:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր աստղերը կոչեն անում Կշեռքներին սիրելիների հետ հարաբերություններում դրսեւորել հնարավորինս շատ անկեղծություն եւ պարզություն: Որքա~ն հաճախ ենք մենք ցանկանում թվալ ավելի լավը, քան կանք նրանց աչքերում, ում սիրում ենք: Այսօր հիանալի օր է նրա համար, որպեսզի Կշեռքները հանեն իրենց Կատարյալ Արքայադստեր կամ Արքայազնի պլաստմասե թագը՝ բացելով իրենց իրական դեմքը:Անհրաժեշտ է, որպեսզի նրանք ցույց տան իրենց սիրելիներին, թե ինչպիսինն ենք իրենք սովորական կյանքում, ընկերական, անկեղծ զրուցեն: Վաղ թե ուշ միեւնույն է ստիպված կլինեք այդ անել, իսկ այսօր, իրենց սիրտը բացելով, Կշեռքները ըմբռնման եւ պատասխան անկեղծության կարժանանան:
ԿԱՐԻՃՆԵՐ
Կարիճների այսօրվա սիրային գուշակությունը ուղղակի հիանալի է, սակայն վրջինիս իրականալու համար նրանք պետք է որոշ բաներ կարգի բերեն իրենց գործերում: Հնարավոր է՝Կարիճների եւ նրանց սիրեցյալների միջեւ տրաձայնություններ կամ վեճեր են եղել, որոնք անհրաժեշտ է հարթել: Իսկ եթե այդպես է, ու՞մն եք սպասում: Չէ՞ որ Ձեզնից որեւէ մեկը պետք է առաջին քայլը կատարի: Աստղերը խորհուրդ են տալիս Կարիճներին այսօր շռայլ նվեր մատուցել իրենց երկրորդ կեսերին, որը կստիպի նրանց մոռանալ վիրավորանքի մասին եւ կուրախացնի երկուսին էլ՝, օրինակ, շքեղ տեղաշորի սպիտակեղենի հավաքածու:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Սիրելի' Աղեղնավորներ: Այսօր աստղերը Ձեզխորհուրդ են տալիս զննել Ձեզ Ձեր սիրելիների աչքերով: Ինչու՞ Դուք մինչեւ վերջ չեք հավատում Ձեր ընտրյալների հաճոյախոսություններին: Թե՞ Աղեղնավորները կարծում են, որ իրականում չեն համապատասխանում այդ բարձր չափանիշներին: Միակ բանը, որ պակասում է նրանց, ինքնավստահությունն է: Եթե կողքինները հիանում են Աղեղնավորների արժանիքներով, ապա իրենք էլ պետք է հպարտանան իրենցով:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ցանկալի է, որպեսզի Այծեղջյուրները ուշադրություն դարձնեն իրենց երեւակայությանը եւ երազներին: Վերջերս նրանք չափազանց վառ ու կպչուն են դարձել: Արժե նրանց լուրջ վերաբերվել, որպես ուղեղի հուշելուն: Ի՞նչ է փորձում հաղորդել ենթագիտակցությունը: Գուցե, այն զգուցանու՞մ է ինչ-որ բանի վերաբերյալ: Այսօր այդ հարցի պատասխանը կօգնի Այծեղջյուրներին ավելի լավ հասկանալ, թե ինչ էկատարվում սիրելիների հետ իրենց հարաբերություններում եւ առաջին քայլերը կատարել այդ խնդիրների լուծման ուղղությամբ:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր Ջրհոսները կունենան իրավիճակը մինչեւ վերջ բացահայտելու բոլոր հնարավորությունները: Եթե սիրելիների հետ հարաբերություններում որեւէ բան շշմեցնում է, կամ էլ եթե նրանց կյանքի մի մասը գաղտնի է մնում, Ջրհոսները կարող են բացահայտել այդ գաղտնիքները: Ինչ-որ կարեւոր բան կարելի է իմանալ՝ սիրելիների ուղիղ ճակատին հարցը տալով: Իսկ եթե նրան ամենը չպատմեն,հարկավոր է ուշադիր հետեւել, թե ինչ է կատարվում նրանց շուրջը: Այսօր հենց ինքը՝ կյանքը կարող է ցանկացած պահին հագեցնել Ջրհոսների հետաքրքրասիրությունը:
ՁԿՆԵՐ
Սիրելի' Ձկներ: Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Ձեզ սեր եւ հոգատարություն դրսեւորել նրանց հանդեպ, ով Ձեզ համար թանկ է: Ընդ որում, այդ ամենը արժե անել ամենանյութական եղանակով՝ նվերի տեսքով: Ի՞նչը կարող է նվերից ավելի շատ բարձրացնել Ձեր սիրելիների տրամադրությունը: Ճիշտ է՝ ոչինչ: Ահա թե ինչու չարժե ժլատություն դրսեւորել. Ձկները պետք է իրենց զուգընկերներին նվիրեն այն, ինչը իրոք նրանց ուրախություն կպարգեւի:

Комментариев нет:

Отправить комментарий