10.10.2013

Ժամը 9.00-ի տվյալներով՝ Իլհամ Ալիևը հավաքել է 84,57% քվե. Ադրբեջանի ԿԸՀ



Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հոկտեմբերի 9-ին անցկացված նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, հայտնում է Salamnews գործակալությունը։

Ըստ հոկտեմբերի 10-ի ժամը 9.00-ի տվյալների՝առաջատարն է գործող նախագահ Իլհամ Ալիևը, ում օգտին քվեարկել է ընտրողների 84,57%-ը (3.100.981 մարդ)։

Երկրորդ տեղում է Ադրբեջանի «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» ընդդիմադիր կոալիցիայի թեկնածու Ջամիլ Հասանլին, ով հավաքել է ձայների 5,54%-ը (203.244 մարդ)։
5,54% (203244 голоса
5,54% (203244 голоса

Ընտրություններին մասնակցել են նաև «Հույս» կուսակցության առաջնորդ Իբգալ Աղազադեն, Միասնական Ադրբեջանի ազգային ճակատի թեկնածու Հուդրաթ Հասանգուլիևը, ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը, «Արդարություն» կուսակցության ղեկավար Իլյաս Իսմայիլովը, Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Արազ Ալիզադեն, «Ազգային վերածննդի շարժում» կուսակցության ղեկավար Ֆարաջ Գուլիևը, «Ժամանակակից Մուսաֆաթ» կուսակցության ղեկավար Հաֆիզ Գաջիևը և Ադրբեջանի ժողովրդավարական կուսակցության ղեկավար Սարդար Ջալալօղլուն, որոնք քիչ ձայներ են հավաքել։

Ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցել է 3 720 643 ընտրող կամ ընտրազանգվածի 72.31%-ը։

ԿԸՀ նախագահ Մազահիր Պանահովը հայտարարել է, որ օրենքի լուրջ խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների ելքի վրա, չեն արձանագրվել։ Մինչդեռ ընդդիմադիր թեկնածու Հասանլին հայտնել էր, որ օրենքի խախտումների մասշտաբները կասկածի տակ են դնում ընտրությունների օրինականությունը։

Ալիևն իր հերթին, հիմնվելով նախնական արդյունքների վրա, շտապել է դիմել է ժողովրդին ՝ որպես վերընտրված նախագահ։

Իր խոսքում նա մասնավորապես նշել է, որ  հավատարիմ է մնալու Հեյդար Ալիևի քաղաքական գծին, ինչպես նաև շարունակելու է «բարեփոխումներ իրականացնել»։
 

Комментариев нет:

Отправить комментарий