08.10.2013

Եվրամիությունը ցանկանում է արգելել մենթոլով և էլեկտրոնային ծխախոտները



Եվրախորհրդարանի պատգամավորները հնարավորություն կունենան տարբեր տեսակի ծխախոտային արտադրանքների սահմանափակման օգտին քվեարկելու՝ փորձելով այդ կերպ իրազեկել ծխելու վտանգների մասին:

Էլեկտրոնային ծխախոտները վերջին տարիներին մեծ տարածում են ստացել, մինչդեռ հայտնի է, որ դրանք վնաս են հասցնում առողջությանը, գրում է express.co.uk-ը:

Ծխախոտի դեմ պայքարի աջակիցները պնդում են, որ էլեկտրոնային ծխախոտները պոտենցիալ ունեն փրկելու միլիոնավոր կյանքեր և արդեն հասարակության վրա դրական ազդեցություն են թողել: Էլեկտրոնային ծխախոտները նախատեսված են որպես իսկական ծխախոտին այլընտրանք:

Առաջարկվում է այնպես անել, որ երեխաները և երիտասարդները չկարողանան ձեռք բերել դրանք, քանի որ նրանք կարող են գայթակղվել և սկսել ծխել: Մենթոլով ծխախոտները նույնպես կարող են արգելվել Եվրամիությունում, քանի որ անհանգստություն կա, որ երիտասարդները կարող են սկսել ծխել՝ քաղցր համի պատճառով:

Комментариев нет:

Отправить комментарий