11.10.2013

«Հայրենիք» կինոթատրոնի մոտ պայթյուն է տեղի ունեցել. տուժել է մեկ քաղաքացի (Տեսանյութ)

«Հայրենիք» կինոթատրոնի մոտ պայթյուն է տեղի ունեցել. տուժել է մեկ քաղաքացի (Տեսանյութ)


«Հայրենիք» կինոթատրոնի մերձակա տարածքում առավոտյան ուժգին պայթյուն է տեղացել: Պայթյունի առաջացրած ցնցումը զգալի էր 100-200 մետր հեռավորության վրա:

Panorama.am-ի թղթակիցը դեպքի վայրից փոխանցում է, որ պայթյունը տեղի է ունեցել 9:20-ի սահմաններում՝ Արշակունյաց պողոտայի վրա գտնվող «Հայ-հունական» քոլեջի ներքին բակում, ուր տեղակայված է կրթօջախի մարզադաշտը: Ականատեսների և տարածքում շրջող քոլեջի աշխատակիցների խոսքերից դատելով, պայթյունից տուժել է մեկ քաղաքացի: Նախնական տվյալներով, տարածքի պահակը տեղափոխվել է հիվանդանոց:

Նախնական տվյալներով, պահակը փորձել է այրել շինաշխատանքներից գոյացած թափոնները, ինչն էլ պայթյունի պատճառ է դարձել: Այս պահին դեպքի վայրում են գտնվում ԱԻՆ փրկարարներն ու ոստիկանության աշխատակիցները:
ԱԻՆ-ի տեղեկացմամբ, հոկտեմբերի 11-ին, ժամը 09.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий