08.10.2013

Գ.Հայրապետյան. Ծնելիության, ծերացման և մահացության ցուցանիշները Հայաստանում բավականին մատահոգիչ են

Գ.Հայրապետյան. Ծնելիության, ծերացման և մահացության ցուցանիշները Հայաստանում բավականին մատահոգիչ են
«Հայաստանն այսօր ունի լուրջ ժողովրդագրական խնդիր, որն արտահայտվում է ծնելիության ցուցանիշների նվազմամբ, միգրացիոն հոսքերի ավելացմամբ և այլն: Ընդհանուր առմամբ ծնելիության, ծերացման և մահացության ցուցանիշները Հայաստանում բավականին մատահոգիչ են»,- Երևանում ընթացող «Ժողովրդագրական մարտահրավերները ՀՀ-ում» համաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Նրա խոսքով, ժողովրդագրությունը ցիկլիկ պրոցես է, որն ունի բարձր և ցածր կետեր, և անհրաժեշտ գործառույթ է մշակել ճիշտ քաղաքականություններ մեղմելու այդ կետերը.

«Որպեսզի այդ քաղաքականությունը նպատակային լինի, այն պետք է հիմնված լինի որոշակի գիտելիքների վրա, անհրաժեշտ են հետազոտություններ և տվյալներ: Համաժողովի նպատակը հենց դա է` ներկայացնել հասարակությանը, թե ինչ հետազոտություններ են արվել, ինչ տվյալներ ու հիմքեր ունենք, որի վրա էլ հետագայում կկառուցենք քաղաքականությունը»,- ընդգծեց նա:

Բացի այս, շարունակեց Գ.Հայրապետյանը, այս մարտահրավերների հաղթահարմանն ուղղված անհրաժեշտ է ակտիվացնել գիտական միտքը, գիտնականների ընդգրկել այս գործընթացներում: Գ.Հայրապետյանը տեղեկացրեց նաև, որ վերջին մեծ հետազոտությունը միգրացիայի հետ կապված կատարվել է 2007թ-ին ՄԱԿ-ի բանկչության հիմնադրամի աջակցությամբ, այժմ էլ կատարվում է նորը և մինչև տարվա վերջ կներկայացվեն դրա արդյունքները. «Թե ինչ պատկեր ունենք անցած տարիների կտրվածքով ցույց կտա այդ հետազոտությունը»,-հավելեց նա:

Комментариев нет:

Отправить комментарий