10.10.2013

Մարկ Սաղաթելյանի հիշատակին նվիրված ֆիլմի պրեմիերան կկայանա այսօր


Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 19:00-ին «Sharm Pictures»-ը հրավիրում է մասնակցելու «Քայլ Ձիով» ֆիլմի պրեմիերային նախորդող մամուլի ասուլիսին, որը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնի երկրորդ հարկի սրահում:

«Sharm pictures»-ն ընդլայնում է համագործակցության սահմանները և գրավում նոր շուկաներ` խթանելով հայկական ֆիլմարտադրությունը: Այս անգամ հանդիսատեսին է ներկայացվում հայ-ղազախական համատեղ արտադրության գեղարվեստական կինոնկար` հայ և ղազախ աստղերի մասնակցությամբ:
Ֆիլմը սկսվում է Ղազախստանում անցկացվող շախմատային մրցաշարի տեսարանով… որից հետո արկածները շարունակվում են Հայաստանում և Ղարաբաղում:

Նկարահանումներն անցկացվել են Հայաստանի և Ղազախստանի մշակութային արժեք ներկայացնող տեսարժան վայրերում, ինչի շնորհիվ ֆիլմը կարելի է նաև դիտարկել, որպես յուրովի այցեքարտ զբոսաշրջիկների համար:

Գլխավոր դերերում`Հովհաննես Ազոյան, Մկրտիչ Արզումանյան, Ասել Սագատովա:
Ռեժիսոր` Գոռ Կիրակոսյան (ԱՄՆ)
Երկրորդ ռեժիսոր` Իլյա Ֆարֆել
Բեմադրող օպերատոր` Ֆիլիպ Վանդևալ (Բելգիա)
Սցենարի հեղինակներ` Նարեկ Մարգարյան, Սերգեյ Սարգսյան
Կոմպոզիտոր` Նարեկ Հովսեփյան (A.Chilla)
Սաունդթրեքի հեղինակ և կատարող` Թաթա Սիմոնյան
Շախմատային հարցերով ֆիլմի խորհրդատու` Տիգրան Պետրոսյան
Պրոդյուսեր` Արմեն Համբարձումյան
Գլխավոր պրոդյուսեր` Կարեն Ղազարյան

Ֆիլմը նվիրվում է ՄԱՐԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ լուսավոր հիշատակին

Ցուցադրությունները` հոկտեմբերի 10-ից քաղաքի բոլոր կինոթատրոններում:

Комментариев нет:

Отправить комментарий