09.10.2013

«Առավոտ». Հայաստան ներկրվող գազի գինը ՄՄ մտնելու հաշվին կմնա նույնը



«Պայմանագիրը գոյություն ունի, որով գազի գինը Հայաստանի համար սահմանի վրա սահմանված է 270 դոլար։ Չի կարող որևէ ապրանք մատակարարվել և պայմանագիր չլինել, պետք է լինի պայմանագիր, որի կողմերից մեկն ապրանք վաճառողն է, մյուսը՝ ապրանք գնողը»,– երեկ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսանը։ Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն անցած շաբաթ խորհրդարանում հայտարարել էր, թե գազի գնի պայմանագիր չկա։ Նախարարի հավաստմամբ՝ պայմանագիրը գտնվում է «ՀայՌուսգագարդ» ընկերությունում, և վարչապետի հանձնարարությամբ՝ պայմանագրի օրինակն ուղարկվել է ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանին, ով բարձրացրել էր այդ հարցը։

Ինչ վերաբերում է գազի գնի 30 տոկոս սուբսիդավորմանը, ապա Արմեն Մովսիսյանն ասաց, որ սեպտեմբերի 3– ին, երբ հայտարարվեց, թե Հայաստանը մտնում է Մաքսային միություն, պայմանագիրը փոփոխության է ենթարկվում և ավելի պարզեցվում է. «Հիմա այդ բանակցություններն են ընթանում, և շուտով պայմանագիրը կկնքվի։ Հույս ունեմ, որ մինչև տարեվերջ կստորագրվի»։ Նախարարը հստակեցրեց, որ պարզեցումը նշանակում է, որ ռուսական դաշտի արտահանման հարկերն այլևս չեն կիրառվելու Հայաստան ներկրվող գազի վրա, իսկ դա, ըստ նրա, կազմում է մոտ 30 տոկոս։ «Այսինքն՝ Հայաստան ներկրվող գազի գինը լինելու է ռուսական գազի գնին՝ գմարած տրանսպորտային ծախսերը՝ սահմանին կազմելով 189 դոլար»,–հայտարարեց Ա. Մովսիսյանը՝ հավելելով, որ գազի գնի բարձրացում չի լինի, բայց էժանացում էլ չի լինի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

Комментариев нет:

Отправить комментарий