10.10.2013

Կառավարությունը ծափահարություններով ընդունեց Արարատի նոր մարզպետի նշանակումը

Կառավարությունը ծափահարություններով ընդունեց Արարատի նոր մարզպետի նշանակումը
Հայաստանի Հանրապետության կառավարությունն, այսօր՝ հոկտեմբերի 10-ի իր նիստում, Արարատի նոր մարզպետի պաշտոնում նշանակեց Արամայիս Գրիգորյանին: Մինչ այդ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահն արդեն ստորագրել է Էդիկ Բարսեղյանի պաշտոնանկության որոշումը, հետեւաբար՝ կարող են նոր մարզպետի նշանակման որոշումն ընդունել:
Որոշումն ընդունելուց հետո կառավարության անդամները ծափահարեցին, ինչը հազվադեպ է պատահում կառավարության նիստում:
Նշենք, որ Է. Բարսեղյանի ազատման մասին որոշումը կառավարությունն ընդունեց հենց նիստի սկզբում, ու հենց նիստի ընթացքում Տ. Սարգսյանը ստորագրեց այդ որոշումը:

Комментариев нет:

Отправить комментарий