09.10.2013

Գերմանական ընկերությունը Հայաստանի օդանավակայանները նախապատրաստում է տարերային աղետներին դիմագրավելու

Գերմանական ընկերությունը Հայաստանի օդանավակայանները նախապատրաստում է տարերային աղետներին դիմագրավելու
Գերմանական «Deutsche Post DHL» ընկերությունը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում եւ Հայաստանի հյուսիս-արեւմտյան մասում գտնվող Գյումրի քաղաքի օդանավակայանում անցկացնում է օդանավակայաններն աղետներին նախապատրաստելու աշխատանքներ: Այդ մասին գրում է «WebWire»-ը:
Աշխատանքները կանցկացվեն հոկտեմբերի 7-10-ը, որպեսզի նախապատրաստեն օդանավակայանի աշխատակազմին ու դրանց ենթակառույցներին նյութատեխնիկական հատուկ խնդիրներին, որոնք ուղեկցում են տարերային աղետները: Ուսուցումը ցույց է տալիս, որ նյութատեխնիկական ներուժը ու տեղացիների փորձը պետք է լավագույնս օգտագործվեն, որպեսզի հումանիտար օգնությունը արագ ու արդյունավետ տեղ հասնի արտակարգ բնական աղետների ժամանակ:
Նշենք, որ 25 տարի առաջ Հայաստանում ավերիչ երկրաշարժ տեղի ունեցավ, որի հետեւանքով մոտ 25 000 մարդ զոհվեց: Լինելով բնական աղետներից տուժած 60 երկրներից մեկը, Հայաստանը բախվում է տարերային աղետների բարձր ռիսկի հետ` այդ թվում երկրաշարժ, երաշտ ու ջրհեղեղ:
Ինդոնեզիայում, Նեպալում, Բանգլադեշում, Լիբանանում, Թուրքիայում, Սալվադորում, Պանամայում եւ Ֆիլիպիններում հաջող ուսումնական աշխատանքներից հետո աշխարհի առաջատար տրանսպորտային ու նյութատեխնիկական «Deutsche Post DHL» ընկերությունը, Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման ծրագրի հետ համատեղ, տարերային աղետներին նախապատրաստվելու ուսուցողական աշխատանքներ է իրականացնում Երեւանում ու Գյումրիում:

Комментариев нет:

Отправить комментарий