25.12.2013

Վառվեցին Վանաձորի գլխավոր տոնածառի լույսերը (Ֆոտո)


Վառվեցին Վանաձորի գլխավոր տոնածառի լույսերը (Ֆոտո)

Լոռու մարզկենտրոն Վանաձորի գլխավոր տոնածառի լույսերը հաշված րոպեներ առաջ վառվեցին: Այս մասին Վանաձորի «Հայքի» հրապարակից հայտնում է Lorinews.am-ի թղթակիցը: Նրա փոխանցմամբ տոնածառի շուրջ բարձր տրամադրություն է տիրում, ներկա են Ձմեռ Պապն ու Ձյունանուշը: Հավաքվածներին տոնածառի շուրջ շնորհավորել է Վանաձորի քաաքապետ Սամվել Դարբինյանը, նրանց մաղթելով քաջ առողջություն և նպատակների իրականացում: Ուրախ երաժշտությունն ու հեքիաթի հերոսները էլ ավելի գեղեցիկ դարձրեցին այս օրը,քանի որ վանաձորցիների փոխանցմամբ նման բան իրենք չեն հիշում, որ նախ տոնածառը այսքան գեղեցիկ լիներ և հետո կազմակերպված միջոցառումը. «Ամեն տարի մենակ դետեմբերի 31-ի գիշերն էր նման բան կազմակերպվում, բայց հիմա իրոք սիրուն է շատ, լավ զարդարված ու լուսավորված է»,-մեր թղթակցին հայտնել են վանաձորցիները: Միջոցառմանը ներկա են նաև Վանաձոր համայնքի ավագանու անդամներ Գոռ Բադիանն ու Արթուր Օհանյանը,ովքեր այս օրերին մշտապես հետևել են տոնածառի զարդարման ու տեխնիկական բոլոր մյուս աշխատանքներին: Այս պահին էլ կենտրոնական հրապարակում բարձր տրամադրություն է տիրում, երեխաները երգում ու պարում են, խաղում ու նկարվում Ձմեռ Պապի ու Ձյունանուշի հետ: Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի Մանրամասները՝ առաջիկայում:

Վառվեցին Վանաձորի գլխավոր տոնածառի լույսերը (Ֆոտո)

Վառվեցին Վանաձորի գլխավոր տոնածառի լույսերը (Ֆոտո)

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի Մանրամասները՝ առաջիկայում:


Комментариев нет:

Отправить комментарий