11.06.2014

ՀՀ Տրանսպորտի փոխնախարար. Իրան-Հայաստան երկաթուղին այլընտրանք` Պարսից ծոցի նավահանգիստների համար

  ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ՝ Արթուր Առաքելյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է.  Իրան-Հայաստան երկաթուղին կարող է այլընտրանք դառնալ Պարսից ծոցի նավահանգիստներին, և նշել,  որ երկաթուղին կարող է այլընտրանքային երթուղի առաջարկել Իրանից դեպի սևծովյան նավահանգիստներ:
Հորմոզի նեղուցը  սահմանափակումներ ունի ծանր նավերի՝  բեռների  և նավթամթերքների փոխադրման դեպքում, երկար ժամանակ են պահանջում: Այս տեսակետից Իրան-Հայաստան երկաթգիծը կարող է հասնել սևծովյան նավահանգիստներ և Եվրոպա, առանց ժամանակի կորստի,  ասել է նա:
Շուտով ներդրողների հետ քննարկումներ սկսվեն,  ավելացրել է Առաքելյանը:
Երկաթգիծը կձգվի 316 կմ, որից հետո միանում է գործող ցանցին: Կունենա 102 կմ թունել, 24 կմ կամուրջ և 80 կմ/ժ արագությամբ հնարավոր է բեռների փոխադրում,  նշել է Առաքելյանը:
 Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության աշխատանքները կմեկնարկեն 2015թ.-ի առաջին եռամսյակում,  այն գնահատվել է 3,5 մլրդ դոլար: Անցյալ տարի  հունվաի 18-ին Դուբայում կնքվեց եռակողմ հուշագիր Հայաստանի Հարավկովկասյան երկաթգծի զարգացման վերաբերյալ:

http://armenian.irib.ir/news/economic/item/46887-

Комментариев нет:

Отправить комментарий