18.08.2014

Երկրաշարժ ՝ Իրանի արևմուտքում

   Երկուշաբթի օգոստոսի 18-ի առավոտյան  6.1 ռիխտեր ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի արևմտյան և հարավ-արևմտյան Իլամի , Լոռեստանի և Խուզսթանի երեք նահանգներում :
Իրանի արևմտյան Իլամի նահանգապետի խոսքերով , երկուշաբթի առավոտյան երկրաշարժից տուժել են նահանգի բնակարանները և տարբեր կառույցներ :
ԻՌՆԱ գործակալության հաղորդմամբ , Իլամի նահանգապետ Մոհամմեդ Ռեզա Մորվարիդն ասել է .-«Երկրաշարժի հետևանքով Իլամի նահանգի Մուրմուրիի տարածքում մարդկային զոհերի բարեբախտաբար չեն եղել» :
Իլամի «Կարմիր մահիկի» գործադիր տնօրեն Մոհամմեդ Սոլեյմանին ասել է , որ դեռևս նահանգային մասշտաբով երկրաշարժի վնասների մասին հաղորդումներ չեն եղել , սակայն Մուրմուրիի տարածքի Աբդանանի բնակելի տներ ծանր վնասներ են կրել :
«Փրկարար ջոկատներ և Կարմիր Մահիկի աշխատողներ աղետի գոտի են գուծուղվել :
«Կարմիր մահիկի» փրկարարական կազմակերպության խոսնակ Հոսեյն Դերախշանին հայտնելով Իլամում տեղի ունեցած 6.1 ռիխտեր ուժգնությամբ երկրաժաշրի մասին , ասել է , որ Մուրմուրիի տարածքի չորս բնակիչներ վնասվածքներ են ստացել և հիվանդանոց են փոխադրվել:

http://armenian.irib.ir/news/iran/item/50320-

Комментариев нет:

Отправить комментарий