24.08.2014

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ սկսվելու դեպքում , Ռուսաստանն Ադրբեջանում ակտիվացնելու է էթնիկական անջատողականությունը

 Վկայակոչելով «Պարալել» օրաթերթը , «Արան նյուզ» գործակալությունը հաղորդել է , որ ԱՄՆ Պետքարտուղարության նախկին խորհրդական և համաշխարհային քաղաքականության ինստիտուտի անվանի փորձագետ Պավել Գուբելը , վերլուծելով Ղարաբաղյան հակամարտությունը և տարածաշրջանում Ռուսաստանի սցենարներն ասել է .-«Արևմուտքն ընկալում է , որ Ղարաբաղյան հակամարտության հարցում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել , սակայն դա ՝ Մինսկի խմբի գործունեության ավարտ չի նշանակում» :
«Ռուսաստանը և՛ հակամարտություն է ստեղծում , և՛ կարգավորում է այն : Անհրաժեշտության դեպքում , նաև պատերազմ է շղթայազերծում : Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ սկսվելու դեպքում ,  Ռուսաստանն Ադրբեջանում ակտիվացնելու է էթնիկական անջատողականությունը : Ըստ իս , կողմերը հաշվի առնելով այս հարցը պատերազմի չեն դիմելու : Խելացի մի մարդ ասել էր , որ Ռուսաստանը հարավային Կովկասի մասին հետևյալ կարծիքն ունի ՝ Վրաստանը մի ճանապարհ , Հայաստանը միջոց , իսկ Ադրբեջանը ՝ պարգև է».-հավաստիացրել է Պավել Գուբելը :

http://armenian.irib.ir/news/armenia/item/50578-

Комментариев нет:

Отправить комментарий