25.08.2014

Իրանի պահակազորը կործանել է Սիոնիստական ռեժիմին պատկանող լրտեսական թռչող սարքը

  Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի հանրության հետ կապի վարչությունը հայտարարել է, որ պահակազորի ավիատիեզերային ուժերը կործանել են Սիոնիստական ռեժիմին պատկանող լրտեսական թռչող սարքը:
Կիրակի օրը մի հայտարարություն տարածելով, Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի հանրության հետ կապի վարչությունը նշել է, որ իսլամական հեղափոխության պահակազորի ավիատիեզերային ուժերի կողմից արձակված հրթիռի թիրախ դառնալով, կործանվել է Սիոնիստական ռեժիմի լրտեսական անօդաչու թռչող սարքը:
Հայտարարության համաձայն, կործանված այդ ինքնաթիռը ռադարախույս էր և դրա նպատակն էր ներթափանցել Իրանի կենտրոնում գտնվող Նաթանզի միջուկային տարածք, սակայն պաշտպանական ուժերի զգոնությամբ, ժամանակին կանխվեց այդ մտադրությունը և սարքը կործանվեց, խփվելով երկիր-օդ հրթիռով:

http://armenian.irib.ir/news/iran/item/50591-

Комментариев нет:

Отправить комментарий