27.08.2014

Իրանցի յոթ կալանավորներ Հայաստանից Իրան են փոխադրվելու

  Արդարադատության նախարարության դատական իշխանության հետ կապի գրասենյակի պատասխանատու և նախարարի խորհրդականի տեղեկացմամբ , իրանցի յոթ կալանավորների Հայաստանից Իրան են փոխադրվելու :
Շահրոխ Հեդայաթին ասել է  , որ  Հայաստանում կալանավորված յոթ իրանցիներ , որոնք ազատազրկման մեջ են գտնվում հիմնականում թմրանյութերի հետ կապված հանցանքներով, ազատազրկման մնացած ժամանակը անցկացնելու են  Իրանում   : Կալանավորները Մեղրիի սահմանգծով , հանձնվել են Ջուլֆայի դատական մարմիններին :
Արդարադատության նախարարության դատական իշխանության հետ կապի գրասենյակի պատասխանատու և նախարարի խորհրդականն ասել է  , որ այս բանտարկյալների փոխադրումը կատարվում է Իրանի և Հայաստանի միջև դատական համագործակցությունների շրջանակում և կալանավորների ու նրանց հարազատների խնդիրները կրճատելու նպատակով :  

http://armenian.irib.ir/news/item/50702-

Комментариев нет:

Отправить комментарий