02.09.2014

Թուրքիայի վարչապետի արտահայտությունները Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման կապակցությամբ

  Թուրքիայի վարչապետը հայտնել է, որ Ադրբեջանի գրավված տարածքների ազատագրումն այդ երկրի կառավարության կարևորագույն ստրատեգիան է համարվում:
«Թրենդ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, այդ երկրի խորհրդարանում ունեցած ելույթում Թուրքիայի վարչաապետ՝ Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ Ադրբեջանի գրավված տարածքներն ազատագրելուց հետո, Թուրքիան լուրջ քայլեր կձեռնարկի Անկարա-Երևան հարաբերությունների նորմալացման համար:
Դավութօղլուն Հայաստանին կոչ է արել առանց պատմական դեպքերին կառչելու, ձգտել Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման և ոչ մի նախապայման չդնել այդ նպատակի իրագործման համար:

http://armenian.irib.ir/news/armenia/item/51056-

Комментариев нет:

Отправить комментарий