03.09.2014

ՀՀ ՊՆ-ն ընդունեց Հայաստանում Իրանի նորանշանակ ռազմական կցորդին

  Երևանում ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն արարողակարգային հանդիպում ունեցավ Հայաստանում ԻԻՀ  արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսի, ՀՀ-ում ռազմական կցորդի դիվանագիտական առաքելությունն ավարտած գնդապետ Համիդ Ռեզա Միրզայի հետ: Հանդիպմանը  դեսպան Ռեիսին ՀՀ  ՊՆ  ներկայացրեց նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Սեյեդ Հոսեյն Վահիդի Շեյխին:
 Քննարկվեցին հայ-իրանական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին ՀՀ ՊՆ  գնդապետ Համիդ Ռեզա Միրզայիին շնորհակալություն հայտնեց պաշտպանական գերատեսչությունների համագործակցության զարգացմանը նպաստելու համար, իսկ նորանշանակ ռազմական կցորդին հաջողություն մաղթեց  Հայաստանում հետագա ծառայությունն իրականացնելու ընթացքում:

http://armenian.irib.ir/news/armenia/item/51084

Комментариев нет:

Отправить комментарий