Ինչպես տեղեկացրել էինք՝ օգոստոսի 5-ին Մեղրի-Երևան ճանապարհի 59-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը բախվել էր Մ. Հովհաննիսյանի վարած «Շեվրոլետ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր Սևակ Դավթյանը մահացել էր, իսկ 4 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Օգոստոսի 10-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ առավոտյան ժամը 06.00-ին մահացել է «Շեվրոլետ»-ի վարորդ Մ. Հովհաննիսյանը:
HayNews.am
HayNews.am
Комментариев нет:
Отправить комментарий