13.08.2012

ՊԱՏԱՀԱՐ. Ամասիայում երիտասարդները մեքենայով գլորվել են ձորը. 1 զոհ, 5 վիրավոր

Շիրակի մարզի Ամասիա գյուղի մոտ օգոստոսի 12-ին ժամը 23.30-ի սահմաններում ձորն է ընկել «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենա, ինչի արդյունքում ուղեւորուհինeրից Վարդուհի անունով մի կին մահացել է:

Իսկ վարորդը` 36-ամյա Ջոն Ադամյանը եւ ուղեւորներ` 27-ամյա Ագապի Սեխլեյանը , 21-ամյա Էդգար Երանոսյանը, 25-ամյա Գեւորգ Գրիգորյանը, 26-ամյա Անժելա Սեխլեյանը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին ՀՀ ոստիկանության Ամասիայի բաժնից: Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի` ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ հատկանիշներով:

Ամասիայի գյուղապետ Աղասի Ամիրյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մահացածը եւ վիրավորները իրենց գյուղի բնակիչներ չեն, այլ իրենց գյուղում շինարարության վրա աշխատող երիտասարդներ:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Комментариев нет:

Отправить комментарий