10.08.2012

10-ամյա աղջկան բռնաբարած և սպանած Համբարձումովին մեղադրանք է առաջադրվել

10-ամյա աղջկան բռնաբարած և սպանած Համբարձումովին մեղադրանք է առաջադրվել


 
ՌԴ Պյատիգորսկում այսօր` օգոստոսի 10-ին, մեղարանք է առաջադրվել 40-ամյա Վլադիմիր Համբարձումովին, ով կասկածվում էր 10-ամյա Աննա Պրոկոպենկոյի բռնաբարության և սպանության մեջ:
Այս մասին նշված է ՌԴ Քննչական կոմիտեի կայքում:

Համբարձումովին մեղադրանք է առաջադրվել սպանություն, բռնաբարություն և սեռական բնույթի գործողություն հոդվածներով:

Հետաքննության վարկածի համաձայն` Համբարձումովը հուլիսի 23-ին մոտեցել է Աննա Պրոկոպենկոյին և, ներկայանալով որպես դիմահարդարման պարագաներ վաճառող ընկերության ներկայացուցիչ, աղջկան առաջարկել է գումար վաստակել` տարբեր պարագաներ վաճառելով: Նա աղջկան խաբելով տարել է անտառ, որտեղ բռնաբարել է նրան, ապա խեղդամահ արել:

Նշենք, որ Պրոկոպենկոյի սպանությունից մի քանի շաբաթ առաջ Համբարձումովը բռնաբարել էր մի կնոջ, ով այն ժամանակ վախեցել էր ոստիկանություն դիմել:

Комментариев нет:

Отправить комментарий