17.08.2012

Գետի ափին երկու հոգով բռնաբարել են 17-ամյա աղջկան







Ռուսաստանյան մամուլը գրում է հերթական աղմկահարույց բռնաբարության մասին: Մոսկվայի մարզի Պետրովակա գյուղի 17-ամյա բնակչուհի Իրինան ոստիկանությանը հայտնել է, որ երբ հանգստանալիս է եղել գետի ափին, իրեն են մոտեցել երկու երիտասարդ եւ բռնաբարել: Իրինան նշել է, որ փորձել է դիմադրել, բայց չի կարողացել: կարճ ժամանակում ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել 19-ամյա Դ.Ժ-ին եւ Իրինայի համագյուղացի, 32-ամյա Կ.Ս-ին: Նրանք չեն հերքել տեղի ունեցածը, միայն ավելացրել են, թե եղել են սպիրտային խմիչքների ազդեցության տակ: Ռուսաստանյան լրատվամիջոցները ցավով արձանագրում են, որ բռնաբարություններն արդեն սովորական երեւույթ են դարձել: 
http://top-news.am

Комментариев нет:

Отправить комментарий