«Ես մինչև հիմա կասկածում եմ «Սինջալ» եզդիների ազգային միավորում ՀԿ նախագահ Բորիս Թամոյանի եզդիականության իսկությանը, նա մեկ քրդական բանակի հետ է, մեկ` եզդիական: Եթե այսօր նա անձնական հարցեր ունի աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի հետ, ուրեմն թող որոշակի տեղում լուծի այն, ոչ թե լրատվամիջոցներով խաղա ազգի անվան հետ, խեղաթյուրի եզդի ազգի սովորույթները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց եզդիների շեյխ Բրո Հասանյանը:
Նա նշեց, որ այսօր այն եզդի աղջիկները, որոնք արդեն նշանված են և պետք է աշնանը հարս գնան, մտավախության մեջ են, քանի որ մինչև 18 տարեկանը ամուսնանալու համար իրավապահ մարմինները կարող են նրանց տույժի ենթարկել. «Ո՞վ պետք է դրա համար պատասխան տա, Բորիս Թամոյա՞նը»
HayNews.am
Комментариев нет:
Отправить комментарий