14:10 - 10.08.2012
Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի 14-րդ օրը հայ մարզիկներից մրցասպարեզ դուրս կգան 80 կգ քաշային թեքվոնդոիստ Արման Երեմյանը և 55 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Միհրան Ջաբուրյանը:
Երեմյանը 1/8 եզրափակչում կհանդիպի կանադացի Սեբաստիեն Միշոի հետ, սկիզբը՝ 14:45-ին: Հաջորդ փուլ դուրս գալու դեպքում` Արմանն ուժերը կչափի Աբդ Ալ-Ռահման Ահմեդ (Եգիպտոս) - Թոմի Մոլետ (Հոլանդիա) զույգի հաղթողի հետ:
Ջաբուրյանի առաջին մրցակիցը կլինի հոնդուրասցի Բրենդոն Խեսուս Էսկոբար Ամադորը, սկիզբը՝ 16:40-ին: 1/4 եզրափակիչ դուրս գալու դեպքում` Ջաբուրյանը կգոտեմարտի Ջինչեոլ Կիմ (Հարավային Կորեա) - Շինիջի Յումոտո (Ճապոնիա) զույգի հաղթողի հետ:
Комментариев нет:
Отправить комментарий