Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ հասնելով դեպքի վայր` փրկարար ջոկատի աշխատակիցները գետից դուրս են բերել ջրահեղձվածի դին:
Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` Կապանի ոստիկանապետ Արա Դավթյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ ջրահեղձվածը Կապան քաղաքի Շինարարների 14 շենքի բնակիչ, 50-ամյա Արշավիր Նավասարդյանն էր:
Տեղում է եղել նաև դատական բժիշկը, ում նախնական եզրակացությամբ, դիակի վրա բռնության հետքեր չկան:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Կապանի քննչական բաժանմունքում քննիչ Արմեն Հայրապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Shamshyan.com-ի տեղեկությունների համաձայն` Ա.Նավասարդյանն իր 2 ընկերների հետ գետի ափին քեֆ անելիս է եղել, ընթացքում որոշել է մտնել ջուրը, կիսահագնված Նավասարդյանը մտել է ջուրը, ոտքը սայթաքել է, իսկ ընկերները չեն կարողացել ոչնչով օգնել:
Հայտնի է նաև, որ և՜ Ա.Նավասարդյանը, և՜ նրա 2 ընկերները անտուն թափառաշրջիկներ են:
1in.am
Комментариев нет:
Отправить комментарий