Այսօր` օգոստոսի 9-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01.30-ի սահմաններում Նոր Արեշի 44 փողոցի տներից մեկում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 77-ամյա Ջ.Խաչատրյանը:
Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տունը երկհարկանի է, և 77-ամյա տղամարդը, ում կինը մահացած է, տանը եղել է մենակ, և երբ որդին կնոջ հետ վերադարձել է տուն, նկատել է, որ հայրը 2-րդ հարկի սանդուղքների ճաղավանդակներից կախվել է:
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` Էրեբունու ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արսեն Ավոյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Комментариев нет:
Отправить комментарий