Այսօր՝ օգոստոսի 12-ին, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Գիշերը ժամը 04:00 -ի սահմաններում Երևան քաղաքի Շտապ բուժօգնության 003 բրիգադը Երևանի Թումանյան փողոցի վրա գտնվող «Ինեկո» բանկի մոտից թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի երիտասարդ տղայի:
Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հիվանդանոց են մեկնել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ քննչական խումբը:
Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հիվանդանոց են մեկնել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ քննչական խումբը:
Պարզվել է, որ նշված երիտասարդը 22-ամյա Հարություն Թանգամյանն է, ով ստացել է աջ ձեռքի կոտրվածք, ձախ կողմի ստորին երրորդական պատռվածք, որը ստացել է սուր կտրող-ծակող առարկայի հարվածից և ձախ ոտնաթաթի կապանային վնասվածք: Գ. Շամշյանը հայտնում է, որ Հ. Թանգամյանը վնասվածքները ստացել է գիշերը ժամը 02:30-ի սահմաններում մի խումբ անձանց հետ վիճաբանության ժամանակ:
Վիճաբանությունը տեղի է ունեցել Մոսկվա կինոթատրոնի շենքին հարակից «Կամի» կարաոկե-բարում, որը հետո շարունակվել է դրսում: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են. «Գիշերը ուշ էր, մի քանի ջահելներ բարձրաձայն վիճաբանում ու հայհոյում էին իրար: Կարճ ժամանակ անց կարմիր բերետները հասան ու մի քանի հոգու նստացրին իրենց մեքենաներն ու տարան: Բերետների գնալուց հետո իմացանք, որ մի հոգու էլ վիրավոր վիճակում Շտապ օգնությունը տարավ»։
Գ.Շամշյանը հայտնում է, որ Հ. Թանգամյանը ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի տղան է: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում և ոստիկանությունը , ըստ Գ. Շամշյանի, կռվի մասնակից բոլոր անդամներին բերման է ենթարկել:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Комментариев нет:
Отправить комментарий