«Եթե եզդի ազգը ունի իր ադաթները, սովորույթները, օրենքները, ամուսնության տարիքը, ապա այդ շեմը պետք է պահպանել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով եզդի աղջիկների վաղաժամ ամուսնություններին, նման կարծիք հայտնեց սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանը:
Ըստ նրա` եթե ամուսնության շեմը չպահպանվի, առաջ կգա ազգի լինել չլինելու հարցը:
Մարատ Զաքարյանը նշեց, որ շատ հազվադեպ է լինում, երբ եզդի աղջիկը գնում է սեքսապաթոլոգի մոտ, հատկապես, եթե սեքսապաթոլոգը տղամարդ է. «Բայց եզդի տղամարդիկ գալիս են, երբ ասում եմ, ձեր կնոջ հետ եկեք, որովհետև սեռական խանգարումների համար երկուսդ էլ մեղավոր եք, որպեսզի ավելի հեշտ կարգավորվի ընտանեկան ինտիմ հարցերը, եզդի տղամարդիկ ասում են` «բժիշկ ջան, եզդի կինը երբեք չի գնում սեքսապաթոլոգի մոտ, ինչ-որ պետք է ասեք նրան, ինձ ասեք` ես կասեմ, ինչ-որ պետք է ես կանեմ, դուք գործ չունեք իմ կնոջ հետ»»:
Սեքսապաթոլոգն առաջարկեց եզդի կանանց անպայման այցելել սեքսապաթոլոգին. «Եթե չեն ուզում, որ տղամարդ լինի, կարող են կնոջ մոտ գնալ»:
Անդրադառնալով ընդհանրապես ամուսնության նախընտրելի տարիքին՝ բանախոսը նշեց, որ տղաների համար նախընտրելի է 24-26 տարեկանը, աղջիկների համար` 22-23. «Եթե 16-17 տարեկան աղջիկը սեռական կյանքով է ապրում, նրա մոտ սկզբից սեռական բավարարվածություն չի լինում, սեռական կյանքի իմաստը նա չի հասկանում, առաջանում են մի շարք խնդիրներ»:
Մարատ Զաքարյանը նկատեց նաև, որ Հայաստանում երիտասարդացել է սեռական կյանքով ապրելու տարիքը. «Եթե նախկինում տղաները իրենց առաջին սեռական ակտը ունենում էին 18-19 տարեկանում, ապա ներկայում 3-4 տարի շուտ, նույնը աղջիկների մոտ է»:
Նա ասաց, որ դեմ է նաև նախաամուսնական սեռական հարաբերություններին։

Комментариев нет:
Отправить комментарий